00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանն առաջարկը տեղին է համարում․ վստահ է՝ իր կուսակցությունն ու ՀՅԴ–ն կհամագործակցեն

© Photo : Hayrenik PartyАртур Ванецян на заседании партии "Родина"
Артур Ванецян на заседании партии Родина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցություններն ունեն համագործակցության օրակարգ, և դա բխում է Հայաստանի կենսական և անվտանգության շահերից։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը
Yerkir.am-ի հետ զրուցել է ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՀՅԴ գերագույն մարմինն ուզում է առողջ երկխոսություն կազմակերպել. ի՞նչ հարցեր են օրակարգում

ՀՅԴ–ն առաջարկում էր հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։

Վանեցյանի խոսքով՝ ՀՅԴ առաջարկը, որը նաև պահանջ է, շատ տեղին է։

«Վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար»,-ասել է Վանեցյանը։

«Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյանի առաջարկը

Նրա խոսքով՝ չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի համավարակի պայքարի սկզբնական փուլից սկսած` ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ իրենք և այլ քաղաքական ուժեր ու անձինք, իշխանություններին բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, վիրուսի տարածման դեմ պայքարի կոչեր են հնչեցրել, սակայն իշխանության արձագանքը եղել է դրանք անտեսելը, մարդկանց և քաղաքական ուժերին պիտակավորելը, ատելության և թշնամանքի մթնոլորտը խորացնելը։

«Հանրությունը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է հրատապ և համաչափ գործողությունների իրականացում։ Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան, քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց»,-ասել է Վանեցյանը։

Նա հայտարարել է, որ ոչ միայն տեսնում է, այլև անհրաժեշտ է համարում Դաշնակցության հետ համագործակցությունը։

Վանեցյանը համարում է, որ Դաշնակցությունը եղել է, կա ու դեռ շարունակելու է լինել հայ ազգի ամենակենսունակ քաղաքական դիմադրողականության հիմնական կրողներից։

Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Վանեցյանը հայտարարեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել։ Սկզբում նա հիմնադրեց «Հայրենիք» հիմնադրամը, որը պետք է զբաղվեր կրթության հարցերով, քաղաքացիների իրավաբանական խորհրդատվություններով, բայց աստիճանաբար պարզ դարձավ, որ հիմնադրամը վերածվելու է կուսակցության։ 

Մայիսի 30-ին «Հայրենիք» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը

Լրահոս
0