13:56 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
312 0 0

Ուրիխանյանը հայտարարեց, որ հանձն է առել ապահովել 8000 քվե և իր կուսակիցներին էլ ինքն է առաջարկել գրել, թե ով ինչքան ձայն է ապահովելու:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ծառուկյանի առանձնատանը հայտնաբերված գրությունը տարիներ առաջ անձամբ է գրել, իր ձեռքով: Նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ին՝ իր «պարկեշտ պարտավորվածությունը» հրապարակելու համար:

«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երևանի թիվ 2 ընտրատարածքում, ռեյտինգային ընտրակարգով՝ ԲՀԿ-ի ցուցակով: Հանձն եմ առել ապահովել 8000 քվե,- մեջբերեց նա իր հետ բերված գրությունից ու հավելեց,- ինձ թվում էր, որ դա նորմալ, բավարար, շատ քվե է: Բայց չստացվեց և պարտվեցի»:

Ուրիխանյանը հայտնեց նաև, որ 2015 թ.-ին Ծառուկյանն է իրեն համոզել իր նորաստեղծ «Ալյանս» կուսակցությամբ «Ծառուկյան» դաշինքի հետ մասնակցել ընտրություններին: «Եվ երբ իմ գործընկերներից շատերը գլուխ էին գովում, թե 10,20, 50 հազար ձայն են ապահովելու, մեկը ես եմ ասել՝ ամեն մեկդ գրեք, տեսնենք՝ ով ինչքան ձայն է ապահովելու»,- ասաց նա:

Ուրիխանյանը նաև հիշեցրեց, որ երբ որոշել էր հեռանալ ԲՀԿ-ից ու մանդատը ցած դնել, քանի որ «Ծառուկյանն էր իրեն խորհրդարան բերել», Ծառուկյանը թույլ չի տվել հեռանալ ԱԺ-ից՝ ասելով, որ ինքը պետք է խորհրդարանին ու ժողովրդին:

«Բա պիտի պաշտպանեմ, բա ինչ պիտի անեմ: Բա լավ եմ արել գրել եմ: Կարևորը՝ ճիշտ եմ, արդար եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»,- ասաց Ուրիխանյանը:

ԲՀԿ-ն դատախազին համեմատեց Անդերսենի հետ ու զգուշացրեց՝ պատգամավորը հետո վարչապետ է դառնում

Հիշեցնենք, մամուլում հայտնվել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների գրած պարտավորագրերը ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելու ու պայմանավորվածությունից հրաժարվելու դեպքում մանդատից հրաժարվելու մասին:

Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը

Ըստ հրապարակված փաստաթղթերի, դրանցից որոշներում անգամ գրված է. «Պայմանավորվածությունից հրաժարվողն անբարոյականի զավակ է»: Նշենք, որ երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքել էր, որ նման պարտավորագիր է գրել ու հայտարարել, որ այդ հարցով դիմելու է դատարան:

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)

Ըստ թեմայի

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններ են մեկնել
«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում
«Նորից գնում եմ ԱԱԾ` նոր գործեր կան, էն հներից բան դուրս չեկավ». Ծառուկյան
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Գագիկ Ծառուկյան, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Տիգրան Ուրիխանյան

Գլխավոր թեմաներ