16:44 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (113)
95 0 0

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը համոզված է՝ դատվելուց հետո էլ կյանք կա, իշխանությանն էլ խորհուրդ է տալիս. «Մի դատեք, որ չդատվեք»:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում, խոսելով ԲՀԿ ղեկավարների նկատմամբ հարուցված գործերից, հայտարարեց, որ «նստելուց» չի վախենում:

«Վախեցնում եք՝ դատարան կգնաս, բանտ կգնաս: Տո, բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք, բոլորս էլ նույնն ենք, Լենինն էլ է դատվել, ասում են Պողոս Առաքյալն է դատվել: Ոչինչ: Դրանից հետո էլ կյանք կա», ասաց նա՝ խորհուրդ տալով՝ «Մի դատեք, որ չդատվեք»:

Նա նաև իշխող խմբակցության գործընկերներին մեղադրեց նախկին իշխանությունների գործելաոճը կրկնելու մեջ`զգուշացնելով, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում աշխատող տասնյակ հազարավոր մարդիկ նրա դատապարտվելուց ու անգործ մնալուց հետո դուրս են գալու փողոց:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացնում պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:
Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն, դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

«Այ ձեր ցավը տանեմ, բայց ես գալիս էի». ԱԱԾ աշխատակիցներն ԱԺ բակից տարան Ծառուկյանին

Իսկ  երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրոդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (113)

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը
«Նորից գնում եմ ԱԱԾ` նոր գործեր կան, էն հներից բան դուրս չեկավ». Ծառուկյան
ԲՀԿ-ն դատախազին համեմատեց Անդերսենի հետ ու զգուշացրեց՝ պատգամավորը հետո վարչապետ է դառնում
թեգերը:
Վարդան Ղուկասյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ԱԺ, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ