23:18 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
19910

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մանրամասնեց, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի համար ինչ հիմքով կարելի է դիմել ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը պատգամավորները ՍԴ–ում վիճարկել չեն կարող` նման իրավունք ունի Ազգային ժողովը։ Լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծին։

«Սահմանադրական դատարան դիմելու մի քանի հիմքեր կան. դրանցից մեկն ԱԺ ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է, և այս հիմքով վիճարկվում են ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները, որով նախագահին զրկել են իր իրավասություններից։ Մեկ այլ հիմք էլ սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է, ինչը նշանակում է վիճարկել` արդյո՞ք ԱԺ–ն իրավունք ուներ դիմել ՍԴ, թե ոչ»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` պատգամավորները չեն կարող դիմել ՍԴ, և եթե իրենց քաղաքական գործընկերներն այս ամենն անտեսում են, ապա Սիմոնյանը հիմքեր ունի կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կա՛մ հասարակության շրջանում տգիտություն են քարոզում։ Սիմոնյանն ասաց` եթե որևէ ուժ իրավունքի գերակայությունը ոտնակոխ է անում, ապա դա բումերանգի էֆեկտով հետ է գալու նորից դեպի իրենց։

Պատգամավորը հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասը, այսինքն` նախքան օրենքի երկրորդ ընթերցումն, այն պետք է ՍԴ ուղարկվեր։ Մյուս խախտումն այն է, որ ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իրավունքից:

ՍԴ–ն չի կարող քննել իր կազմին վերաբերող հարցը. փորձագետը` ստեղծված իրավիճակի մասին

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

 

Ըստ թեմայի

Դաշնակցությունը «Լուսավոր Հայաստանին» կոչ է անում միանալ ԲՀԿ նախաձեռնությանը
«Օրենքն ինձ վրա չի տարածվում». Գյուլումյանը կարծում է` ՍԴ երկու գործընկերներն էլ չեն լռի
ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեցա. Հրայր Թովմասյան
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ԱԺ

Գլխավոր թեմաներ