15:52 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
245214

Սերժ Սարգսյանի փեսան հայտարարեց, որ սա խոհանոցային ֆորմատով իր վերջին տեսանյութն է։ Իհարկե, այլ տեսանյութեր էլ կլինեն, բայց ավելի ուշ։ Նրա խոսքով` ամենակարևոր քայլն արված է` Նիկոլ Փաշինյանը ապամիֆականացված է։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Facebook-ում հրապարակած հերթական տեսանյութում բացատրեց, թե ինչու է որոշել հանրության հետ զրուցել հենց խոհանոցից։

«Այսօր ես ձեզ վերջապես պատմելու եմ, թե ինչու եմ մեր հանդիպումների համար ընտրել խոհանոցը։ Պատասխանը շատ պարզ է, բաղկացած է երեք մասից։ Առաջին` ես ընտրել եմ խոհանոցը, որպեսզի իրար հետ բացահայտենք էլիտաների իշխանության ներքին խոհանոցը, թե ոնց և ովքեր են եփում այդ ճաշը, ոնց են փող աշխատում, ոնց են կիսել իրար մեջ իշխանությունը։ Մենք իրար հետ անցել ենք այդ ճանապարհը` բացահայտելով իրենց իրական դեմքը։ Երկրորդ պատճառն այն է, որ խոհանոցը մի վայր է, որն ամենամոտիկն է իրականությանը։ Երբ դու մտնում ես խոհանոց, չակերտավոր անջատում ես լայվը, որովհետև բացելով քո սառնարանը` տեսնում ես` արդյոք ավելացել են քո սիրած բաները, թե պակասել, ինչքան ես դու դրանց համար վճարել` ավելի շատ, թե ավելի քիչ, խոհանոցը իրականություն է։ Եվ երրորդ ամենակարևոր պատճառն այն է, որ ես այսօր ձեզ համար եփելու եմ հեղափոխական բորշչ, և մենք իրար հետ կհասկանանք, թե ովքեր եփեցին այդ ճաշը, որը կանգնել է ժողովրդի կոկորդին, թունավորելով ներկան և ապագան»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` հեղափոխությունից հիասթափված են բոլորը։

«Խոհանոցային մեր այս հանդիպումը վերջինն է, անշուշտ մենք կշարունակենք մեր հանդիպումները, բայց արդեն ոչ խոհանոցից։ Որոշել եմ մի փոքր դադար վերցնել, որպեսզի ձեզ ժամանակ տամ մարսելու և մտածելու, թե ինչ ենք մենք ուզում։ Մեր հանդիպումներն ամենակարևոր նպատակին հասել են, մենք իրար հետ ապամիֆականացրել ենք Նիկոլ Փաշինյանին»,–ասաց Մինասյանը։

Հիշեցնենք` հունիսի 25-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Սերժ Սարգսյանի ընտանիքին ու Միքայել Մինասյանի ելույթներին։

«Մի հոգի էլ կա էն մեկի ընտանիքից, ասում ա՝ ես եմ տղամարդը,  կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս։ Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ ա տալիս, ասում ա՝ դուրս եկեք Facebook-ից և հաղորդակցվեք իրականության հետ։ Արա, դու հլը կուխնուց դուրս արի, հետո ուրիշներին Facebook-ից դուրս գալու խորհուրդ տուր»,- հայտարարել էր Փաշինյանը։

Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանն ամեն շաբաթ Facebook-ի իր էջում «Ստի վերջը» խորագրով  տեսանյութերի շարք է հրապարակում: Դրանցից մեկում նա հայտարարել էր, որ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ու նրա եղբայր Հրաչյա Հակոբյանը ներգրավված են ծխախոտի մաքսանենգության գործում։

«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան

Մինասյանի խոսքով` ապրիլի վերջին ԱԻՆ-ի ինքնաթիռը Երևանից Ռուսաստան է մեկնել հայկական ծխախոտի խմբաքանակով, որը կշռում է 40 տոննա կամ 2700 տուփ: Կրասնոդարում ԱԴԾ-ն մաքսային և սահմանապահ ծառայության հետ համատեղ ձերբակալել է ինքնաթիռը: Նախկին դեսպանը նաև նշել էր, որ Փաշինյանը հանձնարարել է «մաքրել» ծխախոտի մաքսանենգության հետքերը և այդ հարցը հարթելու համար իր խորհրդական Արշակ Կարապետյանին գործուղել է ՌԴ: Վարչապետի կինն ու նրա եղբայրն արդեն դատի են տվել Մինասյանին ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել ու հերքել այդ հայտարարությունները։

Ըստ թեմայի

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին
Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին
Միքայել Մինասյանը վստահեցնում է` Փաշինյանը ծխախոտի գործով մարդ է ուղարկել ՌԴ
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
թեգերը:
Միքայել Մինասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ