17:23 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
140 0 0

Հայ–ադրբեջանական սահմանի մի հատվածում ծավալված իրադարձությունները մտահոգել են Եվրամիությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է դադարեցնել առճակատումը և միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

«ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված առճակատումը, ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից և գործողություններից, անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի սրացումը կանխելու համար», - գրված է միության արտաքին քաղաքական ծառայության մամուլի գրասենյակի հայտարարության մեջ:

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանական կողմը կրկնել է հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել է հայկական կողմից և հետ շպրտվել`կորուստներ տալով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ հրետակոծություն է իրականացնում 15-20 րոպեն մեկ:

Ովքե՞ր են ներգրավված հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններում

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմից թեթև մարմնական վնասվածք են ստացել սահմանային ծառայություն իրականացնող  ոստիկանության ներքին զորքերի երկու ծառայողներ:

Ադրբեջանական հրետակոծությունների պարբերականությունը նվազել է. ՊՆ

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Արցախի ՊԲ–ն ներկայացրել է` ինչ վիճակ է հիմա Ադրբեջանի հետ շփման գծում
Միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
թեգերը:
Ադրբեջան, Եվրամիություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ