11:45 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
29510

«Эхо Москвы» պարբերականի գլխավոր խմբագիրը կարծում է, որ գործարարները պետք է դիմեն իրենց հայրենակիցներին և կոչ անեն դադարեցնել ադրբեջանցիների և հայերի բախումները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Մոսկվայի Հանրային պալատի փոխնախագահ, «Эхо Москвы» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը դիմել է Ռուսաստանի հայ և ադրբեջանցի գործարարներին՝ կոչ անելով դադարեցնել ազգամիջյան հաշվեհարդարները:

Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։

«Արաս Ագալարով, Արա Արբրահամյան, Գոդ Նիսանով, Սամվել Կարապետյան և մյուս տղամարդիկ։ Ժամանակն է, որ ձեր եղբայրներին կոչ անեք դադարեցնել հայ-ադրբեջանական կռիվները Մոսկվայում։ Դիմեք մարդկանց, ձեզ կլսեն»,-գրել է Վենեդիկտովը իր Telegram-ալիքում։

Նշենք, որ Ռուսաստանի հայերի միությունը, որը ղեկավարում է Արա Աբրահամյանը, վերջին օրերին պարբերաբար կոչ է անում հայրենակիցներին չտրվել սադրանքների և չմասնակցել ադրբեջանցիների հետ կռիվներին։

Հայերի և ադրբեջանցիների բախումները սպառնում են Ռուսաստանի ներքին կայունությանը․ Արեշև

Միության վերջին հայտարարության մեջ ասվում է, որ որոշ նորահայտ «հասարակական գործիչներ» խաղում են ադրբեջանցիների կազմակերպված խմբերի հարձակմանը ենթարկված իրենց հայրենակիցների զգացմունքների վրա և հանդես են գալիս սեփական երկիրն ու ժողովրդին խայտառակող ուղիղ եթերով՝ այս բարդ օրերին իրար խառնելով հասարակությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։

Իրավիճակն ինչ–որ առումով պայթյունավտանգ է. Տողանյանը թախանձագին խնդրանքով դիմել է հայերին

Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է, որ հայերը հարձակվել են Մոսկվայի «1001 գիշեր» ռեստորանի վրա, ծեծել են մի մրգավաճառի։

Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց

թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)

Ըստ թեմայի

Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ
Հայկական ապրանքն անհետացել է «Твой дом» խանութների ցանցից. ադրբեջանցիների նոր սադրանքը
Անհեթեթ է վախենալ, որ ադրբեջանցիները կարող են հայկական ապրանքի «օդերը» փակել ՌԴ–ում
թեգերը:
Ալեքսեյ Վենեդիկտով, գործարար, ադրբեջանցի, հայեր, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ