00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չի սպասում Ռուսաստանի միջամտությանը. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета и глав приглашенных государств (1 октября 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета и глав приглашенных государств (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը խոսել է հայ–ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրման ընթացքում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК–ին ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հակամարտության հարցում Ռուսաստանի միջամտությանը չի սպասում։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Ալիևի խոստումը. Փաշինյանն ասել է` ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Տավուշի ուղղությամբ

Ի պատասխան Ադրբեջանի հետ լայնամասշտաբ հակամարտության հնարավորության և ռուսական բանակի օգնությանը դիմելու հարցին՝ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուսական զինուժն արդեն ներկա է երկրում։

«Բայց ոչ ոք հույս չունի, որ Ռուսաստանը կդառնա հակամարտության մասնակից, քանի որ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, նա միջնորդ է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կառուցողական դեր է ունեցել (հրադադարի հասնելու հարցում - խմբ.) և պետք է գործի որպես միջնորդ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին», - նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ-ն հավանաբար միակ ձևաչափն է, որտեղ ԱՄՆ-ն և Ռուսաստանը բավականին կառուցողական են համագործակցում: Տարածաշրջանում երկու երկրների շահերը որոշ դեպքերում համընկնում են։ Առաջին հերթին դա վերաբերում է կայունությանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա կազմակերպության անդամ երկրները հավասարակշռված դիրքորոշում ունեն։ Ընդ որում` Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել օգնության համար։

«Սա շատ կարևոր փաստ է։ Մենք ՀԱՊԿ-ի անդամակցությունն օգտագործել ենք, որպեսզի կազմակերպության մշտական խորհրդին տեղեկացնենք ընթացիկ իրավիճակի մասին։ Եթե Հայաստանը օգնության համար դիմեր, իսկ նրանք նման դիրքորոշում ունենային, կարելի էր դա քննարկել», - նշել է Փաշինյանը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ է արել Ռուսաստանը սահմանային իրավիճակը կայունացնելու համար. Փաշինյանի պատասխանը

Այս իրավիճակում ՀԱՊԿ երկրները հանդես են եկել իրավիճակի կայունացմանն ուղղված հայտարարություններով։ Եվ դա, ըստ վարչապետի, նորմալ է։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0