05:06 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
194 0 0

ՀՀ արտգործնախարարը իսրայելական պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Իսրայելի վաճառած զենքով կրակում են Հայաստանի խաղաղ բնակիչների վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է` այն փաստը, որ Իսրայելը շարունակում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, դեռ չլուծված խնդիր է Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանին վաճառած իսրայելական զենքը ուղղվում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, հենց այդ պատճառով վաճառքը պետք է դադարեցվի։

Պարբերականը հիշեցնում է, որ Ադրբեջանը Իսրայելի մտերիմ գործընկերն է։ Բաքուն հրեական պետությանն է մատակարարում վերջինիս սպառած նավթի մինչև 40%-ը, նաև իսրայելական զենքի՝ անօդաչու սարքերի, հրթիռային համալիրների ավանդական գնորդն է։ Դեռ 2016 թվականին Ադրբեջանի ղեկավարությունը հայտնել էր, որ Իսրայելի հետ սպառազինության գործարք է կնքել (արժեքը` հինգ միլիարդ)։

Մնացականյանի խոսքով` թեև վերջերս հայ-իսրայելական հարաբերությունները բարելավվել են, մասնավորապես ՀՀ նախագահը այս տարվա հունվարին Իսրայել էր այցելել, զենքի մատակարարման խնդիրը չի լուծվում։

«Ադրբեջանի հետ զենքի առևտուրը մահաբեր է, քանի որ Ադրբեջանը երբեք չի խուսափում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության դեմ կիրառելուց։ Հետևողականորեն կզբաղվենք այդ հարցով, այն միշտ կլինի մեր օրակարգի անբաժանելի մասը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ մահաբեր բիզնեսը», - ավելացրել է Մնացականյանը։

Նա վստահ է, որ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումը ո՛չ դատարկ տեղում է առաջացել, ո՛չ էլ վակուումում։ Դրանից ոչ շատ առաջ Բաքվի ղեկավարությունը պատերազմի սպառնալիք էր հնչեցրել ու տարածքային և պատմական պահանջներ ներկայացրել Հայաստանի դեմ, միաժամանակ Ադրբեջանը դժգոհել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից։

Նախարարի խոսքով՝ սա Ադրբեջանի` հակամարտությունը սեփական պայմաններով կարգավորելու երկրորդ փորձն էր։ Սակայն Ադրբեջանի մկանների խաղը, ուժի ցուցադրությունը ձախողվեց։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Հայաստանը իսրայելական արտադրության մի քանի ԱԹՍ է կործանել, արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի դեմ մարտական գործողությունները տարվում են անկախ այն բանից, թե որտեղից է նա զենք գնել։

«Մեր զինվորականները չեզոքացրել են ադրբեջանական զենքը` անկախ դրա ենթադրյալ ծագումից։ Բազում փաստեր կան, որ Ադրբեջանը զենք է ստացել ու օգտագործել Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ, հուլիսյան իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա», - ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ըստ թեմայի

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը
«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները
Կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր. ՀՀ–ում պլանային վարժանքներ են մեկնարկել
Արշակյանն այցելել է Տավուշ. քննարկվել է հայկական արտադրության ԱԹՍ-ների արդյունավետությունը
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Զենք, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ