13:30 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
526 0 0

Տնտեսական անկման ֆոնին երկրի ղեկավարության հանդեպ դժգոհությունն աճում է, բայց մեծ հարց է`արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա օգտվել դրանից։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը բացասաբար է անդրադառնում իշխանությունների վարկանիշի վրա, սակայն ընդդիմությունը անհրաժեշտ «ռեբրենդինգը» դեռ լիովին չի իրականացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը`մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։

ՀՀ նախկին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ 3 հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում հայտարարել էր, որ տնտեսության հավանական անկումը Հայաստանում կարող է հանգեցնել ներքաղաքական ֆորս-մաժորների։

«Շատ դժվար է ասել`արդյոք երկրում կտրուկ քաղաքական փոփոխություններ հնարավոր են, թե ոչ։ Եթե 2018թ.-ի մարտի վերջին որևէ մեկին հարցնեին, թե Հայաստանում հնարավո՞ր է իշխանափոխություն և արդյո՞ք ընդդիմադիրը կարող է վարչապետ դառնալ, միայն մի քանի մարդ կարող էին նման բան ենթադրել։ Այն էլ` որոշակի տեղեկությունների տիրապետելու դեպքում»,-ասաց Բադալյանը։

Ո՛չ Հայաստանի, ո՛չ արտերկրի փորձագետները նման բան չէին ենթադրում։ Եվ այսօր էլ, նրա խոսքով, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե, օրինակ, 3 ամիս հետո իշխանության փոփոխություն կլինի արդյո՞ք։  Եթե ինչ-որ մեկը նման բան է ենթադրում ներքին տեղեկություններ ունենալով`դա էլ դավադրության տեսության է նմանվում։

Նոր իշխանությունների հանդեպ հանրության մեջ դժգոհություններ բնական է, որ կան։ Բայց թե ինչ մակարդակով, բնակչության քանի տոկոսն է դժգոհ՝ կարող են ասել միայն սոցիոլոգները։

Գյուղմթերքի վաճառողները պահանջում են իրենց վերադարձնել Մհեր Մկրտչյանի հրապարակը

Կարելի է արձանագրել միայն, որ դժգոհությունն աճում է, հատկապես կորոնավիրուսի և սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման ֆոնին (գործազրկության աճ, փոքր և միջին բիզնեսի փակում, «մեռած» զբոսաշրջություն և այլն)։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե որքանով ընդդիմությունը կկարողանա նյութականացնել այդ դժգոհությունը։

«Կարելի է գրագետ գործել և 5 տոկոս դժգոհողներին վերածել 55 տոկոսի, կարելի է և հակառակը՝ դժգոհներին 41-ից 51 տոկոսի չկարողանալ հասցնել»,-նշեց Բալայանը։

Ընդդիմադիր դաշտում այս պահին գործում են, օրինակ` «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն, ձևավորվում է «Հայրենիք» կուսակցությունը։ Ինչ-որ ակտիվություն է փորձում ցուցաբերել ՀՀԿ-ն։ Սակայն ընդդիմադիր ուժերի լիարժեք ձևավորման մասին խոսք չկա. շարունակում է արդիական մնալ «ռեբրենդինգի» հարցը։

«Կուսակցություններից և ոչ մեկը չկարողացավ արդյունավետ «ռեբրենդինգ» իրականացնել։ Այդ տեսանկյունից նրանք ձևավորված չեն, այս պարագայում մասնակի փոփոխությունները հաշիվ չեն»,-նշեց քաղտեխնոլոգը։

Բացի այդ, պետք է մոռանալ դրանց միավորման մասին։ Փորձագետն ասում է, որ համատեղ գործողություններ հնարավոր են, միավորում՝ ոչ։ Վերջին 30 տարիները ցույց են տվել, որ բազմաթիվ խոչընդոտներ կան, մասնավորապես՝ յուրաքանչյուր ուժի ղեկավարի «առաջնորդամոլության» հարցում։ Յուրաքանչյուր կուսակցության ղեկավարին թվում է, որ մյուսները հենց իր շուրջը պետք է միավորվեն։

Ստեղծված իրավիճակում ընդդիմությունն առաջին հերթին պետք է հասկանա, թե ինչ գաղափար պետք է առաջ քաշի, որպեսզի հանրությանը տանի իր հետևից։

Ինչ վերաբերում է հենց Քոչարյանին, ապա նա, Բադալյանի  կարծիքով, չի ուզում կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի ուղին, որը (իր՝ երկրորդ նախագահի խոսքով) հիմնադիր նախագահից վերածվեց սովորական ընդդիմադիրի։

ՀՀ–ում արդեն հաշվում են ծառայությունների ոլորտի վնասները. ի՞նչ պետք է անի իշխանությունը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ երկրում  արմատական փոփոխությունների և բարեփոխումների բացակայության պայմաններում քաղաքական իրավիճակը կարող է շատ արագ փոխվել։ Նա համոզված է, որ իշխող ուժը լուրջ և ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Եվ որքան շատ են իշխանությունները խարխլում ընդդիմության հիմքերը, այնքան ավելի ռիսկային է դառնում հենց նրանց վիճակը։

Ըստ թեմայի

Ինչի համար է Վանեցյանն ԱԱԾ հրավիրվում. Արսեն Բաբայանը հրապարակել է ծանուցագիրը
Կրկնակի բերման ենթարկում, առանձնազրույցներ․ ՄԻՊ-ն ամփոփել է բողոքի ակցիայի արդյունքները
ԿԳՄՍՆ–ն նոր հաղորդագրություն է տարածել բուհ չընդունված դիմորդների բողոքների վերաբերյալ
թեգերը:
հեղափոխություն, իշխանափոխություն, Իշխանություն, ընդդիմություն, քաղաքականություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ