13:31 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Արթուր Վանեցյանը վստահեցնում է` առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել։ ԱԱԾ–ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե վերջին օրերին հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ, այդ թվում` Քոչարյանի։

«Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի քաղաքական բոլոր ուժերի, անհատների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի հետ»,–ասաց Վանեցյանը։

Հարցին, թե խոսքն այն Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի մասին է, որոնց նա ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ մեղադրում էր երկիրը թալանելու և կոռուպցիայի մեջ, Վանեցյանը պատասխանեց, որ հարցը տեղին չէ։ Նրա մեկնաբանմամբ` քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ քաղաքական բոլորի ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ։

Մեկ այլ հարցի, թե Քոչարյանն ասել էր` չի բացառվում, որ ժողովուրդը երկրորդ անգամ փողոց փակելով նորից իշխանություն փոխի, արդյո՞ք Վանեցյանը կարծում է, որ ընդդիմությունը կկարողանա համախմբվել, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց` առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ։

«Կլինեն ակտիվ քաղաքական պրոցեսներ, որի ընթացքում որոշ զարգացումներ կլինեն։ Երկիրը գտնվում է բարդ և ծանրագույն իրավիճակում, քանի որ իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով աշխատանքները` առողջապահական, տնտեսական և այլն»,–ասաց Վանեցյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրենը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր իրեն ԱԱԾ էին հրավիրել «անհեթեթ» գործի շրջանակում, որով նա որևէ կարգավիճակ չունի։ 

Նրա խոսքով` քրեական գործ հարուցված չէ, իրեն նյութերի նախապատրաստման փուլում են հրավիրել ԱԱԾ։ Վանեցյանը հրաժարվել է բացատրություն տալ։ Խոսքը վերաբերում է մի դեպքի, երբ 2018-ին ԱԱԾ աշխատակիցներից մեկը վերականգնվել է աշխատանքի, սակայն, ըստ ԱԱԾ–ի, նման բան չպետք է տեղի ունենար։

Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

 

Ըստ թեմայի

Ինձ մեկուսացնելու խնդիր էր դրվել. Վանեցյանը վստահ է՝ իր երեխաներին գաղտնալսում են
«Սա իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ