00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անակնկա՞լ էր Վահրամ Ավետիսյանի քայլը. պատգամավորը չգիտի` ինչն է նրան դրդել նման հետևության

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой Шаг" Ануш Беглоян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Ануш Беглоян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իմքայլական պատգամավորը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպման ու նրա անսպասելի որոշման մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության Անուշ Բեղլոյանը ողջունում է, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն իրավիճակն օբյեկտիվ գնահատելու ուժ է գտել իր մեջ։

Կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր հայտարարեց իր դիմումը հետ վերցնելու մասին։ Նրա խոսքով` նման որոշման է հանգել «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից հետո։ Ավետիսյանի համար ակնհայտ է դարձել, որ պատգամավորների մի մասի` ՍԴ–ի դերակատարության, ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իր մոտեցումներին ու պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում` նաև անընդունելի իր համար։

«Ավետիսյանի հետ հանդիպումն ու հետագա զարգացումները, որոնց ականատես ենք եղել, բնականոն քաղաքական գործընթացի արտահայտում են։ Դրանք ցույց են տալիս, որ Ազգային ժողովը և «Իմ քայլը» շատ անկախ և պատասխանատվությամբ են վերաբերվում ցանկացած ընտրությանը, մասնավորապես` ՍԴ դատավորի»,– Sputnik Արմենիային ասաց Բեղլոյանը։

Նրա խոսքով` փաստը, որ թեկնածուն առաջարկվել և ներկայացվել է կառավարության կողմից, չի կաշկանդել «Իմ քայլի» պատգամավորներին անկեղծ ու անկաշկանդ զրույց ունենալ նրա հետ։

Հետաքրքրվեցինք` ի՞նչ նկատի ունի Ավետիսյանը, երբ ասում է, որ ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ իր մոտեցումներն ու պատկերացումները համահունչ չեն իմքայլական պատգամավորների պատկերացումներին։ Ի պատասխան Բեղլոյանը նշեց, թե չի կարող մեկնաբանել Ավետիսյանի այն պատկերացումներն ու տպավորությունը, որը նա ստացել է պատգամավորների հետ հանդիպումից հետո։ Բեղլոյանի տպավորությամբ` Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ անկաշկանդ խոսակցություն է եղել, որտեղ «Իմ քայլի» կողմից ամենասկզբից նշվել է, որ իրենց միակ ցանկությունն է ունենալ անկախ և ապաքաղաքականացված, օրենքը պաշտպանող ՍԴ դատավորներ։

Депутат от фракции Мой Шаг Николай Багдасарян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

«Ավետիսյանը ներկայացրել է իր պատկերացումները, հայացքները, թե ինչպիսին պետք է լինի ՍԴ դատավորը, իսկ պատգամավորներն էլ իրենց կարծիքը հայտնեցին։ Ամենայն հավանականությամբ, սպասելիքներն ու պատկերացումները չհամընկան, եթե ինքն այդպես է համարում, համենայն դեպս, իր մոտ նման տպավորություն է ստեղծվել։ Նա` որպես թեկնածու, ազատ է իր որոշումը կայացնելու հարցում»,–ասաց Բեղլոյանը։

Հարցին, թե «Իմ քայլի» համար անսպասելի՞ էր Ավետիսյանի որոշումը, Բեղլոյանը պատասխանեց` լիազորված չէ ամբողջ խմբակցության անունից խոսելու, սակայն կարող է իր կարծիքը հայտնել։

«Ես հետաքրքրությամբ լսեցի Ավետիսյանի հայտարարությունը։ Համենայն դեպս, իմ տպավորությունն ու իր տպավորությունները չեն համընկնում այս հարցում։ Ես չեմ կարող ասել` ինչը դրդեց նրան նման հետևություն անելու, գուցե որոշ մտքեր են նրա մոտ առաջացել, որոնք չկային մինչև մեզ հետ հանդիպումը»,–ասաց Բեղլոյանը։

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ՍԴ դատավորի նոր թեկնածու առաջադրելուն, ապա «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ այդ մասին դեռևս որևէ տեղեկություն չեն ստացել։ Սակայն Բեղլոյանը կարծում է, որ կառավարությունը պատշաճ ժամանակահատվածում նոր թեկնածու կառաջարկի։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

Փնտրվում է թարմ թեկնածու. ի՞նչ կլինի, եթե ԱԺ–ն նորից մերժի Սարգսյանի թեկնածուին

Լրահոս
0