00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու տարի տևած լռություն․ ի՞նչ հայտ է ներկայացնում Հայաստանի երրորդ նախագահը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн
Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգը գնահատել է Սերժ Սարգսյանի ակտիվացման հեռանկարները՝ մամուլի հետ պարբերական հանդիպումների ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի- Sputnik. 2018-ի ապրիլյան  իրադարձություններից հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել։ «Թավշյա հեղափոխության» արդյունքում հրաժարական տված ղեկավարն ավելի քան երկու տարի լռում էր։ Լռությունն ընդհատվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ շահարկող գնահատականներին վերջ տալու համար։

Հայաստանի նոր իշխանությունը պատերազմի հանգամանքների խորհրդարանային հետաքննություն է նախաձեռնել` նպատակ ունենալով պարզել՝ ով է մեղավոր ԶՈւ-ի կորուստների մեջ, ու ինչ սխալներ են թույլ տրվել։ Սերժ  Սարգսյանն այսօր փորձել է հակադարձել իր ու իր թիմի հասցեին հնչող մեղադրանքներին։

Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մինչև 2018-ը Հայաստանը ՌԴ–ից ստացել է 50.000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օգնություն

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ չնայած ընդհանուր հետաքրքրաշարժ մթնոլորտին, նախկին նախագահը ոչ մի սենսացիոն բան չասաց։ Սարգսյանն ասեց այն, ինչը բազմիցս ասել են զինվորականները, մասնագետները, փորձագետներն ու հենց ինքը։ Բադալյանը վստահ չէ նաև, որ այսօրվա երեք ժամանոց ասուլիսը երրորդ նախագահի քաղաքական ակտիվության նախերգանքն է։

«Սարգսյանն անձամբ հերքել է դա` ասելով, որ պետք չէ իր հանդիպումը լրագրողների հետ ընկալել որպես ակտիվ քաղաքական գործունեության առաջին քայլ։ Բայց կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հիշեցնելու է իր մասին, որ ժամանակից շուտ նրան մոռացության չմատնեն, - ասաց Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Դեռ այս տարվա ապրիլին ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո Սարգսյանը լրագրողներին խոստացել էր ասուլիս  տալ, երբ արտակարգ դրության ռեժիմն ավարտվի։ Այսօր նախկին նախագահը կեսկատակ ասաց, որ կասկածում է, թե առաջիկայում արտակարգ դրության ռեժիմը կավարտվի։ Չնայած դրան, նա վստահեցրեց, որ լրագրողների հետ պարբերական հանդիպումները կշարունակվեն։

Հին զինտեխնիկայով հնարավոր չէ դիմակայել Ադրբեջանին. քաղաքագետը` 80–ականների զենքի մասին

Բադալյանը կարծում է, որ 3-րդ նախագահը որոշ «չափաբաժիններով» է իր քաղաքական մեսիջիները ուղարկելու հանրությանը։ Նրանից այժմ ուզում են ավելի շատ իմանալ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների, իր հրաժարականի դրդապատճառների մասին։ Սարգսյանն այսօր հետևողականորեն խուսափում էր այդ թեմայից՝ անընդհատ կոչ անելով մնալ Ապրիլյան պատերազմի թեմայի շրջանակում։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ առումով սպասողական դիրք է ընդունել, որպեսզի հեղափոխական էյֆորիան վերջնականապես մարի ու զգալիորեն նվազի հանրության բացասական ընկալումն իր հանդեպ։ Այդ ժամանակ հնարավոր կլինի հանգիստ ներկայացնել երկրում տեղի ունեցած իրադարձությունների իր տարբերակը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը զինամթերքի պակաս չի զգացել. Սերժ Սարգսյան

Բացի այդ, փորձագետի կարծիքով, արդեն իսկ կարելի է նկատել, որ Սարգսյանն ավելի վստահ է իր տեսակետը պնդում, մասնավորապես այն հարցում, որ ապրիլյան պատերազմը հայկական բանակի հաղթանակն էր։

Քաղտեխնոլոգն ընդգծում է` Սերժ Սարգսյանը տեսնում է, որ հասարակության մեջ արդեն չկա իր հանդեպ այն ատելությունը, որը երկու տարի առաջ էր, ինչ-որ լիցքաթափում է եղել, ինչը թույլ է տալիս նրան ավելի վստահ դիրքից խոսել։

Լրահոս
0