07:07 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
18601

ԱԱԾ նախկին ղեկավարի կարծիքով` ասֆալտի փոխարեն պետք է խոսվի արտաքին պարտքի մասին, ինչը զգալիորեն ավելացել է, իսկ պարգևավճարների շռայլումը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վստահ է, որ «Հայրենիքը» կուսակցաշինական եռուն փուլում է։ Կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր կենտրոնական գրասենյակում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն խորհրդի անդամների ու մարզային կառույցների ղեկավարների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Վանեցյանի կարծիքով՝ ներկա իշխանությունների մնալը լրջագույն սպառնալիք է մեր պետության համար։

«Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր ունեն համակիրների վտանգավոր ու ագրեսիվ փոքր բանակ և մի ստվար զանգված, որը չի ցանկանում ընդունել, որ սխալվել է՝ իշխանության բերելով այս ձախողակ կառավարությանը»,- հայտարարել է Վանեցյանը։ Նա հավելել է, որ երկրում խորանում են անորոշությամբ ու հիասթափությամբ պայմանավորված ապատիկ տրամադրությունները։

«Բոլոր միջոցները պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին, դրա հետևանքների վերացմանն ու համավարակի երկրորդ ալիքին ընդառաջ հնարավոր ռիսկերի նվազեցմանը»,-ասել է Վանեցյանը։

«Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ». Վանեցյան

Նրա կարծիքով՝ օրեցօր էլ ավելի շատ մարդիկ են տագնապի ու անորոշության մեջ հայտնվում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում այսօր, ինչ անել ու ինչ սպասել վաղը, այնինչ ասֆալտի փոխարեն պետք է խոսվի արտաքին պարտքի մասին, ինչը զգալիորեն ավելացել է, իսկ պարգևավճարների շռայլումը շարունակվում է։

Վանեցյանն աշխատանքի է վերականգնել տարիքը լրացած փոխգնդապետին ու բարձրացրել կոչումը. ԱԱԾ

Ըստ թեմայի

ՀՔԾ–ի «դուխը» չի հերիքել. ՀՅԴ–ն ԲՀԿ–ն ու «Հայրենիքը» հիմա էլ դատախազություն են դիմում
Նախագահն ինքն է որոշում` ում հետ հանդիպի. Անտինյանը` Վանեցյանի չկայացած հանդիպման մասին
Ի՞նչը կարող է միավորել Հայաստանի ընդդիմությանը. քաղտեխնոլոգի մեկնաբանությունը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ