06:49 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
560 0 0

Թերթի տվյալներով` Սամվել Բաբայանի սկանդալային հայտարարությունը հեռացվել է Հայաստանից զանգելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթի տվյալներով` Արցախում ձևավորվող նոր իշխանությունների հարաբերությունները և պաշտոնյաների մրցակցությունը երկրի համար վտանգավոր հուն է թեւակոխել։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են գործուն քայլեր իրականացնել, որ այդ վիճակը չվնասի պետությանը։

«Եթե «լավով» չհաջողվեց, ապա Արցախում առաջիկայում հնարավոր են կադրային վերադասավորումներ։

Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը և դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից, Մասիս Մայիլյանն իր «խաղն» է խաղում, գեներալիտետը լրիվ ինքնուրույն կյանքով է ապրում»,–գրում է թերթը։

«Հրապարակի» տվյալներով` ՀՀ իշխանություններն օրերս դեղին քարտ են ցույց տվել Բաբայանին, ով սկանդալային հայտարարություն է արել Արցախի և Հայաստանի միջև փոխօգնության պայմանագիր ստորագրելու մասին։

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանն ասել է. «Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինք․ ո՞վ ում հետ։ Ամբողջը Հայաստանի բանակն է։ Այսինքն՝ Հայաստանն ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում»։ Եվ սա լուսաբանել են արցախյան ԶԼՄ-ները։

Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Թերթի տվյալներով` ժամեր անց Հայաստանից զանգել են, ու հայտարարությունը հեռացվել է, քանի որ պաշտոնական մակարդակում ամեն ինչ արվում է՝ միջազգային հանրությանը հրամցնելու, որ հայկական բանակն ընդամենը օժանդակություն է ցուցաբերում:

Ըստ թեմայի

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
«Սա անձնական բնույթի հարց չէ». ինչու Արցախի նախագահի և Վանեցյանի հանդիպումը չի կայացել
«Հորդորում եմ չանել անհեռատես հայտարարություններ». Բաբայանը` Արցախի նախագահի խոսնակին
թեգերը:
Իշխանություն, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Սամվել Բաբայան

Գլխավոր թեմաներ