17:40 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
207 0 0

Մինչև սեպտեմբերի վերջ ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը կներկայացնի հանրությանը։ Մինչ այդ հանձնաժողովի նախագահը մեկնաբանել է լուրերը, թե 2016թ–ի քառօրյա պատերազմի օրերին տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, Յուրի Խաչատուրովն էլ բիլիարդ խաղալիս է եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը կավարտի մինչև սեպտեմբեր ամսվա ավարտը։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այս ամսվա ընթացքում զեկույցը, որը շատ ծավալուն է, ներկայացվելու է ԱԺ նախագահին` դրա ճակատագիրը որոշելու համար։ Զեկույցն ունենալու է գաղտնի, խիստ գաղտնի, հույժ գաղտնի, բաց դրույթներ, որոնք, ըստ Պետական գաղտնիքի մասին օրենքի հնարավորություն կտրվի թե՛ հասարակությանը, թե՛ ԱԺ պատգամավորներին, թե՛ անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին, ծանոթանալ զեկույցին»,– ասաց նա։

Քոչարյանը, սակայն, ընդգծեց, որ անկախ գաղտնիության մակարդակից, ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները հնարավորություն ունենան ծանոթանալու զեկույցի ամբողջական տարբերակին։

Մինչ այս, Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հարցերին ի պատասխան, հերքեց մամուլում հայտնված տեղեկությունները, թե հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հերքվել են տեղեկություններն այն մասին, որ  2016թ–ի քառօրյա պատերազմի օրերին տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովը բիլիարդ խաղալիս է եղել։

«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին

«Մեր արձանագրություններում այդպիսի բաներ չեն կարող արձանագրված լինել։ Հանձնաժողովի նիստերից հետո Կարեն Կարապետյանին, Լևոն Մնացականյանին, դիրքերում այդ ժամանակ ծառայություն իրականացրած շարքային զինծառայողներին լսելուց ու բոլոր փաստերը համադրելուց հետո հանձնաժողովի անդամները և ես ասել ենք, որ Ապրիլյան պատերազմի սկսման փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել»,– ասաց նա։

Քոչարյանը մեկնաբանեց, որ պատերազմական գործողությունների սկզբում դիրքերը նախատեսված նվազագույնով ապահովված են եղել։ Բայց հետո եկել է մի փուլ, երբ դիրքերում զինվորները «կրակելու հնարավորություն չեն ունեցել»։

«Թե ինչու է այդպես եղել, մենք հանձնաժողովի աշխատանքի արդյունքում տալու ենք բացատրություններ` որ դիրքերում ուշացան, ինչ հետևանք ունեցավ, կարող էին չուշանալ, թե ոչ, բանակի կառավարելիության աստիճանն ինչպիսին էր, այդ կառավարելիության աստիճանի պատճառով մենք ունեցե՞լ ենք կորուստներ` դիրքային, թե մարդկային, դա մեր առաջին արձանագրության մեջ նշված կետերն էին, որոնց հանձնաժողովը պետք է տար պատասխաններ»,– ասաց Քոչարյանը` լրագրողներին հորդորելով մինչև զեկույցի հրապարակումը իրեն այդ հարցերը չուղղել։

Հիշեցնենք, ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի «հյուրերից» են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Որտե՞ղ է եղել Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմը սկսվելու ժամանակ

Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, բայց նա չէր ընդունել հրավերը:

Ըստ թեմայի

Բակո Սահակյանը մասնակցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին. նրան 8 հարց են տվել
Սերժ Սարգսյանը «գաղտնազերծեց» ապրիլյան քննիչ հանձնաժողովում հնչեցրած իր ներածական խոսքը
թեգերը:
փամփուշտ, դիրքեր, Զինվոր, Յուրի Խաչատուրով, Անդրանիկ Քոչարյան, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, Ապրիլյան քառօրյա պատերազմ

Գլխավոր թեմաներ