07:04 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
222 0 0

Այս անգամ պատգամավորը մանդատը վայր է դնում ոչ թե կառավարության հետ ունեցած հակասությունների, այլ կառավարություն գնալու համար:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ևս մի պատգամավոր շուտով մանդատը վայր կդնի. խոսքը վերաբերում է Արմեն Փամբուխչյանին: Տեղեկությունը հայտնի է դարձել «Հրապարակ» թերթին:

«Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով, Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։  Ասացին՝ պաշտոն է ստանձնելու»,- գրում է թերթն ու հավելում, որ չհաջողվեց պարզել, թե ինչ պաշտոն:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը մինչև պատգամավոր դառնալը մոտ մեկ տարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալն էր:

Սեպտեմբերի 9-ին, Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Միայն նախարարն է պատճառը, թե այլ գործոններ էլ կան. Աղազարյանը՝ Ջուլֆալակյանի որոշման մասին

Ըստ թեմայի

Ո՞ւմ հետ տարաձայնություններ ունի Ջուլֆալակյանը. «Իմ քայլի» պատգամավորը բացում է փակագծերը
«Իմ քայլում» կան մարդիկ, որոնք կրթության չափորոշիչները բացասական են գնահատում. Հովսեփյան
«Իմ քայլը» կմերժի՞ Վաղարշյանի թեկնածությունը. ի՞նչ նպատակ են հետապնդում Աժ–ի քննարկումները
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Արմեն Փամբուխչյան, ՀՀ կառավարություն, Պատգամավոր

Գլխավոր թեմաներ