23:04 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Լիլիթ Մակունցը հայտնել է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում են ունեցել Արսեն Ջուլֆալակյանի հետ ու մանրամասն քննարկել ստեղծված իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ պարտադրանք չի եղել, որ մանդատը վայր դնի: Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով պատգամավորի որոշումը, հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը՝ մենք համաձայն չենք այդ քայլի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ, եթե կան տարաձայնություններ, դրանք պետք է քննարկել և ոչ թե մանդատը վայր դնել:

Մակունցը նաև հայտնեց, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում են ունեցել Արսեն Ջուլֆալակյանի հետ ու մանրամասն քննարկել ստեղծված իրավիճակը:

Խմբակցության ղեկավարը չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե խորհրդարանական երկրում ԱԺ-ի մեծամասնությունը չպիտի միշտ կառավարության տեսակետը հաստատողի դերում լինի, իսկ մեծամասնության պատգամավորը՝ կառավարության հետ անհամաձայնության դեպում գերադասի հրաժարվել մանդատից։ «Նման բան չկա և չի կարող լինել: Եվ ես կարծում եմ, որ մենք ոչ միայն ԱԺ պատգամավորի նկատմամբ հարգանք դրսևորելով նման ձևակերպումներ չպիտի տանք, այլև տվյալ պարագայում գործ ունենք աշխարհի չեմպիոնի հետ: Նաև այդ արժանիքների համար կարծում եմ` չարժե նման շեշտադրումներ անել»:

Ինչ վերաբերում է առկա տարաձայնություններին, որոնց մասին ակնարկել էր նաև Ջուլֆալակյանը, Լիլիթ Մակունցը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ Ջուլֆալակյանն ինքն է խնդրել իր մեկնաբանություններից ավելի ոչինչ չհայտնել:

Այդուհանդերձ, խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ Արսեն Ջուլֆալակյանն օրենքով նախատեսված ժամանակ ունի դիմումը հետ վերցնելու ու առաջարկեց չշտապել եզրահանգումներ անել:

Միայն նախարարն է պատճառը, թե այլ գործոններ էլ կան. Աղազարյանը՝ Ջուլֆալակյանի որոշման մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

 

Ըստ թեմայի

ՍԴ դատավորի թեկնածուն ասել է` որն է համակարգի թիվ մեկ խնդիրը
Իշխանության հետ «մութ» պայմանավորվածությո՞ւն կա. պատասխանում է ՍԴ դատավորի թեկնածուն
Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը
թեգերը:
Արսեն Ջուլֆալակյան, «Իմ քայլը» խմբակցություն, Լիլիթ Մակունց, ԱԺ

Գլխավոր թեմաներ