06:16 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Արթուր Վաղարշյանը մանրամասն պատմեց, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ ներկայիս իշխանության մասին «աչքաչափով են գործում» արտահայտություն է արել։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանը ևս մեկ անգամ կրկնեց` ներկայիս իշխանությունը ԵՊՀ–ին առնչվող ինչ–ինչ հարցերում աչքաչափով է գործել։ Վաղարշյանը նման կարծիք հայտնեց այսօր ԱԺ–ում` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հարցին։

Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը հիշեցրել էր, որ 2019-ի փետրվարին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Վաղարշյանը (նա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է) հայտարարել էր, թե մեր իշխանությունները գործում են աչքաչափով, նրանց համար կարևորը քաղաքական նպատակն է։ Գրիգորյանը հետաքրքրվեց` մինչև հիմա այդպե՞ս է մտածում, և եթե այդպես է մտածում, ինչպե՞ս է ակնկալում ստանալ իշխանության քվեն։

«Այս հարցի առնչությամբ մանրամասներ կասեմ. երբ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը ձևավորվեց, 2019-ի սկզբին խորհրդի նախագահը (2019-ի հունվարի 22-ին նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյան` խմբ.) ինձ կանչեց ու ասաց, որ պետք է Արամ Սիմոնյանին հեռացնենք։ Նա ինձ ասել էր, որ եթե Սիմոնյանը հեռանա, միլիոնավոր փողեր են գալու Հայաստան»,–պատմեց Վաղարշյանը` հավելելով, որ իրեն առաջարկել են անվստահություն հայտնել Սիմոնյանի նկատմամբ։

Ջուլֆալակյանին չենք պարտադրել. Լիլիթ Մակունց

Վաղարշյանը, սակայն, չի համաձայնվել, քանի որ կարծում է` Սիմոնյանը ճանապարհ էր անցել, և մի քանի ամսից արդեն իսկ լրանում էր նրա պաշտոնավարման ժամկետը։ Բացի այդ, Վաղարշյանն առաջարկել է երկու նոր պրոռեկտոր նշանակեն, որոնց հսկողության ներքո Սիմոնյանը կշարունակի աշխատել, կամ էլ ասեն` կա արդյո՞ք ռեկտորի նոր թեկնածու։ Երկու դեպքում էլ Վաղարշյանը բացասական պատասխան է ստացել։

«Ես հիմա էլ գտնում եմ, որ երկու տարի է անցել ու համալսարանը տեղում դոփում է։ Մինչև ո՞ւր ենք գնալու այսպես։ Կադրերի արտահոսք է լինում բուհից։ Հիմա դուք ասեք` ես ճի՞շտ էի, որ սա աչքաչափով գործընթաց էր, կամ, եթե դա աչքաչափով առաջնորդվել չէր` ի՞նչ էր»,–ասաց  Վաղարշյանը։

Ինչ է լինում, երբ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի «մաղով»

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: Վաղարշյանը նախորդ տարի նույնպես նախագահի կողմից առաջադրվել էր որպես ՍԴ դատարանի թեկնածու, սակայն խորհրդարանը մերժել էր նրա թեկնածությունը։

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ պատգամավորների 3/5-րդի ձայներով:

Ըստ թեմայի

«Լուսավոր Հայաստանը» նույնպես չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը. Սիմոնյանն ասաց` ինչու
Ինչպես է եղել, որ Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում կրկին առաջադրել է նախկինում «մերժվածին»
«Մի քանի հատոր են կազմում Գագիկ Խաչատրյանի հիվանդությունները». դատական նիստը հետաձգվեց
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Արթուր Վաղարշյան, Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ԱԺ

Գլխավոր թեմաներ