03:16 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Հարևան երկրներում իրավիճակն առաջնահերթ հարց է Իրանի համար։ Տարածաշրջանին խաղաղություն է պետք։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում: Տեղեկությունը Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Նախարարն ընդգծել է, որ Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին:

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները և սկսել երկխոսություն՝ տարաձայնությունները վերացնելու համար: Մեր հարևաններն առաջնային են մեզ համար, և մենք պատրաստ ենք բանակցությունների լավ հարթակ ապահովել: Մեր տարածաշրջանն այժմ խաղաղության կարիք ունի», - ասել է Զարիֆը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ըստ թեմայի

Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք. Սարգսյան
Ադրբեջանը թքել է բոլոր միջազգային կոնվենցիաների վրա. Զոհրաբյան
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
թեգերը:
հայ-ադրբեջանական, Մոհամադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ