00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը

© AP Photo / Francois MoriЛидеры РФ, Франции, Германии и США на мемориальной церемонии у Триумфальной арки по случаю 100-летия окончания Первой мировой войны (11 ноября 2018). Париж
Лидеры РФ, Франции, Германии и США на мемориальной церемонии у Триумфальной арки по случаю 100-летия окончания Первой мировой войны (11 ноября 2018). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերն այսօր լրագրողներին հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հայտարարությանը:

Пресс-секретарь Президента Российской Федерации Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Պեսկովը պատասխանել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հարցին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հոկտեմբերի 1-ին համատեղ հայտարարություն էին տարածել` դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնությունների աճը: Նրանք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ էին արել անհապաղ պայմաններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու համար:

Փաշինյանի հետ զրույցում Մերկելը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը և մտահոգություն հայտնել շարունակվող բախումների ու զոհերի թվի ավելացման կապակցությամբ: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները:

Մերկելը կողմ է նաև, որ հակամարտող կողմերի միջև հումանիտար դադար հաստատվի զոհերի դիակները մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար: Նման առաջարկով ավելի վաղ հանդես էին եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Георгий Гахария - Sputnik Արմենիա
Վրաստանը ժամանակավոր արգելք է մտցրել Հայաստան ու Ադրբեջան ուղարկվող ռազմական բեռների վրա

Նշենք, որ վերջին օրերին Փաշինյանն ու Մերկելն արդեն մի քանի անգամ զրուցել են։ ՀՀ վարչապետը սեպտեմբերի 28-ին Մերկելին էր ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը, նշել, որ Ղարաբաղը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային: Վարչապետը լուրջ մտահոգություն էր հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք սպառնում են Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությանը։ Նա Գերմանիայի կանցլերին կոչ էր արել բոլոր ջանքերը գործադրել Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական դիրքորոշումը զսպելու և հակամարտությանը նրա մասնակցությունը բացառելու համար: Մերկելը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Դրանից հետո ևս մեկ զրույց է կայացել։ Իսկ հոկտեմբերի 3-ին Փաշինյանը տեղեկություններ է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, թուրքական մասնակցության, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկաններ և իսլամիստներ ուղարկելու մասին: Գերմանիայի կանցլերն ընդգծել է կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարության համաձայն:

Первый замглавы СММ ОБСЕ на Украине А. Хуг посетил г. Ясиноватая в Донецкой области - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում զոհերի մարմինները հանելու համար դադարեցնել կրակը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0