16:07 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
550 0 0

Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը մեր տարածաշրջանից հեռու է գնում, և այդ ճանապարհին խոչընդոտը հայերն են։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. Եթե միջազգային հանրությունը ճիշտ գնահատական չտա աշխարհաքաղաքական այն իրավիճակին, որ հիմա Լեռնային Ղարաբաղում է, ապա Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Bild պարբերականի հետ զրույցում։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է Գերմանիան ձեռնարկի ներկա իրավիճակում, Փաշինյանն ասել է.

«Ակնկալում եմ հստակ դիրքորոշում։ Եթե միջազգային հանրությունը ոչ ճիշտ գնահատական տա այս իրավիճակին, ապա Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մատույցներում»։

Վարչապետի խոսքով ՝ Անկարան Սիրիայից հավաքագրում ու ահաբեկիչների է տեղափոխում Արցախի և Հայաստանի դեմ կռվելու համար, իսկ թուրքական բանակն անմիջական մասնակցություն ունի հակամարտության մեջ։ Փաշինյանը վստահ է` այս ամենը կապված է Անկարայի իմպերիալիստական քաղաքականության հետ:

«Կարծում եմ, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս Հայոց ցեղասպանությունը շարունակելու։ Եվ հիմա Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը դարձել են քաղաքակրթության առաջնագիծ։ Հարավային Կովկասում հայերը Թուրքիայի` դեպի հյուսիս, հարավ–արևելք և արևմուտք տարածվելու վերջին խոչընդոտն են։ Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասն է»,– պարբերականի հետ զրույցում նշել է Փաշինյանը։

Նա մատնանշել է Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում ։ Նա մեկ անգամ ևս ընդգծել է`Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը միայն տեղային անվտանգության հարց չէ, գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է և միջազգային նշանակություն ունի երեք պատճառով։

«Առաջին հերթին, ինչպես արդեն ասացի, Թուրքիան Սիրիայից ահաբեկիչների է հավաքագրում և տեղափոխում Արցախի և Հայաստանի դեմ կռվելու համար։ Երկրորդը, այս գործընթացում ներգրավված է թուրքական բանակը։ Սա ցույց է տալիս Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը, որի նպատակն է «թուրքական կայսրության» վերականգնումը»,– ասել է վարչապետ Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները հնարավոր են, Փաշինյանը նշել է, որ հիմա առաջնահերթը սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության հարցն է։

Արցախյան թեժ մարտերում զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը

«Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով»,– ասել է նա։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Մի՛ եղեք կույր. Արտակ Բեգլարյանը դիմել է միջազգային հանրությանը
Կարմիր խաչը պատրաստ է ստանձնել միջնորդի դեր մարդկանց ու դիերի վերադարձի հարցում
ՊԲ–ն չի թիրախավորելու այն ռազմական օբյեկտները, որոնք Թալիշստանում և Լեզգիստանում են
թեգերը:
Արցախ, հարցազրույց, Թուրքիա, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ