02:45 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
8410

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հարավային Կովկասի տարածաշրջան այցելելու ծրագրեր դեռ չունի։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն մեխանիզմն է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Գերագույն ներկայացուցիչը միշտ պատրաստ է ուղևորվել այնտեղ, որտեղ նրա ջանքերը կարող են օգտակար լինել, բայց նա Մինսկի խումբը այս հակամարտության կարգավորման լավագույն հարթակն է համարում»,-ասել է Ստանոն։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հարավային Կովկասի տարածաշրջան այցելելու ծրագրեր դեռ չունի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

ՄԻԵԴ–ը Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու հայց է ստացել Հայաստանից
Լավրովը Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի գործընկերների հետ հայտարարություն է պատրաստում Ղարաբաղի թեմայով
Պուտինը և Ռահմոնը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ