21:58 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
302 0 0

ՀՀ ԱԳՆ–ն դարձյալ շեշտել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծման, վճռականորեն կասեցվելու է

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը։

«Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծման, վճռականորեն կասեցվելու է»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նախօրեին տարածած հայտարարւթյան մեջ աներկբա կերպով դատապարտել էին քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է արել ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ
Ադրբեջանը ձևավորել է հատուկ խմբեր, որոնք թիրախավորում են լրագրողների. Արցախի ԱԳՆ
Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ
թեգերը:
Պատերազմ, Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ

Գլխավոր թեմաներ