09:15 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
476 0 0

Դատախազին ուղղված նամակում նշվում է, որ Ծառուկյանը միջազգային մեծ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել այս պահին։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. 13 կուսակցություն գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը: Facebook սոցցանցի իր էջում տեղեկությունը հայտնում է ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով Ծառուկյանի ավանդը ՀՀ պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը` գտնում ենք, որ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից»,–նշված է դատախազին ուղղված նամակում։

Նամակում ասվում է նաև, որ քրգործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում չի խուսափել նախաքննության մարմնից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ 13 կուսակցություններ միջնորդում են վերացնել Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

Ռուբեն Վարդանյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)

Ըստ թեմայի

«Ծառուկյանը քաղբանտարկյալ է». ՀՅԴ–ն ու «Հայրենիքը» միանման հայտարարություններ են տարածել
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Ոչ մեկի մտքով չպետք է անցնի իշխանության «տիրանալ» ընտրակաշառքով. Ռոմանոս Պետրոսյան
Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը
թեգերը:
կուսակցություն, Իվետա Տոնոյան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ