07:50 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
878 0 0

Բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) և Ադրբեջանի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ժնևում մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Ադրբեջանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Թե ինչ մակարդակով է մասնակցում Բաքուն, պարզ չէ, բայց երեկվանից Ժնևում է գտնվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այսօր Ժնև է մեկնել նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Հանդիպումը կազմակերպվել է ՄԱԿ-ի սահմաններից դուրս, գաղտնի վայրում և փակ ձևաչափով:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ղարաբաղի թեմայով բանակցություններ կանցկացվեն հոկտեմբերի 8-ին և 12-ին, առաջինը` Ժնևում, երկրորդը` Մոսկվայում: Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ հոկտեմբերի 8-ին կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Սակայն Հայաստանի ԱԳՆ–ն հերքեց այդ լուրը։

Մոսկվայում և Ժնևում կայանալիք բանակցություններին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

Ըստ թեմայի

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է պարզել Արցախում Թուրքիայի ներկայության հարցը
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
թեգերը:
բանակցային գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ