00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժնևի քաղխորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է. Տեր–Պետրոսյան

© Sputnik / Aram NersesyanПервый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լևոն Տեր–Պետրոսյանը մեկնաբանել է Ժնևի քաղաքային խորհրդի ընդունած հայանպաստ որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կարծում է, որ Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Տեր–Պետրոսյանն ilur.am կայքում մեկնաբանել է Ժնևի քաղաքային խորհրդի ընդունած որոշումը։

Грант Микаелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ընթացող պատերազմական գործողություններից հետո կմնան բազմաթիվ կարմիր գծեր. քաղաքագետ

Այսօր Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին:

«Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ, թե նմանատիպ բազմաթիվ որոշումների շարքում ինչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհրդի որոշումը: Սակայն սա միայն առաջին հայացքից»,–ասում է Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով` ձևակերպումը, թե «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն», աննախադեպ է։

Նրա խոսքով` «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում: Այդ դոկտրինի էությունը հետևյալն է` երբ որևէ պետություն իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

Տեր–Պետրոսյանը նշում է, որ այս դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է։ Սրանից, ըստ նրա, հայկական դիվանագիտությունը չօգտվելու իրավունք չունի:

Հիշեցնենք, որ Ժնևի քաղաքային խորհուրդը որոշումն ընդունել է 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր Ժնևում մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի բանակցությունները։ Թե ով է ներկայացնելու Ադրբեջանը բանակցություններում, պարզ չէ, սակայն հայտնի է, որ երեկվանից Ժնևում է գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Լրահոս
0