12:40 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
60210

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հաշվի առնելով Թուրքիայի գործոնն ու վարած քաղաքականությունը` սա ուղիղ սպառնալիք է։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանսիան կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին վարչապետն ասել է ֆրանսիական «Tv5Monde» հեռուստաալիքի հետ զրույցում։

«Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի»,– ասել է նա ու հավելել, որ ահաբեկչական ալիքները կարող են տարածվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի լայն իմաստով:

Նա նաև ընդգծել է` սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և վարած քաղաքականությունը:

Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել

Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր` Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Ղարաբաղ։ Նրա խոսքով` հավաստի տեղեկությունները վկայում են, որ գրոհայիններն ուղարկվել են մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։ Ֆրանսիայի ունեցած տվյալներով` գրոհային–ջիհադիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիայնթափ` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու։ 

Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, համատեղ հայտարարություն էին տարածել` դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնությունների աճը: Նրանք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ էին արել անհապաղ պայմաններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու համար:

Ըստ թեմայի

Մակրոնը Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել
Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Էմանուել Մակրոնին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին
թեգերը:
Էմանուել Մակրոն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ֆրանսիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ