14:58 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1518)
369 0 0

Պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը փորձել են նաև արձագանքել Արցախի մասին Հայաստանի հայտարարությանը, բայց վերջում բոլորի համար պարզ է դարձել, թե ով է այդ իրադարձությունների պատասխանատուն և որն է դրա իրական նպատակը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական առցանց վերջին վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ներկայացրել է Արցախում տիրող պատերազմական իրավիճակն ու դրանում Թուրքիայի դերակատարությունն ու մտադրությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեցին պատվիրակության անդամ պատգամավորները։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ ՍՏԾՄ գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է, ով և փորձել է արգելել հայկական պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանին ընթերցել թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին նախապես պատրաստած հայտարարությունը: Չնայած խոչընդոտներին, հայկական պատվիրություն, այնուամենայնիվ, օգտվել է խոսքի իր իրավունքից։

«Տիկին Բեղլոյանը հստակ ներկայացրեց, իրավիճակը, որպեսզի մյուս երկրների ներկայացուցիչները հասկանան, թե տարածաշրջանում ինչ է սանձազերծվել, ինչ ձևակերպումներով ու ինչ փաստերով»,– ասաց Էնֆիաջյանը։

Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ թեև ՍԾՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, բայց ավելի շատ որպես քաղաքական հարթակ է օգտագործվում։

«Նիստը շատ բուռն անցավ, փորձեցին արձագանքել մեր հայտարարությանը, բայց վերջում բոլորի համար պարզ դարձավ՝ ով է այդ իրադարձությունների պատասխանատուն և որն է այս ամենի իրական նպատակը: Մենք փորձեցինք տեղ հասցնել, որ հայկական կողմի դեմ գործում է ահաբեկչական ալյանս», - ասաց Թունյանը։

Պատվիրակության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ վստահեցրեց, որ ՍՏԾՄ–ում իրենց 2–ամյա աշխատանքի ընթացքում իրենք մշտապես դիմակայել են թուրք–ադրբեջանական ավանդական օրակարգերին` թույլ չտալով նրանց գերիշխել կառույցում։

Նշենք, որ ՍՏԾՄ–ն տնտեսական միություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Այն իր մեջ ներառում է սևծովյան տարածաշրջանի 12 անդամ–երկրների` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ալբանիա, Բուլղարիա, Հունաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1518)

Ըստ թեմայի

Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Նախիջևանը ցամաքային ճանապարհով միացնել Ադրբեջանին. փորձագետ
Թուրքիան չի հրաժարվում իր կեցվածքից. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը
Թուրքիան ղեկավարում է ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ները. ՊՆ
թեգերը:
ԱԺ, Ադրբեջան, Թուրքիա, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ