10:58 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈն–ն իրենց տրամադրության տակ եղած միջոցներով և Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»,–նշված է ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական զինուժը թիրախավորել է Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։

 

Ըստ թեմայի

«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար. Փաշինյան
Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին
Բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն. ՀՀ վարչապետ
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ