12:32 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)
135 0 0

ՀՀ արտգործնախարարը հայտնել է, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել ՀԱՊԿ–ին և կազմակերպության անդամ երկրներին:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների` հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խոր մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։

«Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով»,–ասել է մնացականյանը` առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

Նախարար Մնացականյանը մտահոգություն է հայտնել նաև միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ` ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար:

Նա շեշտել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:

Նախարարը Զասին հայտնել է, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել ՀԱՊԿ–ին և դրա անդամ երկրներին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)

Ըստ թեմայի

Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանը միշտ ինքն է զինադադար խնդրել ու ինքն էլ խախտել
Մոսկվան հույս ունի, որ հակամարտության գոտում շուտով կհայտնվեն կրակի դադարեցման մեխանիզմներ
Փաշինյանը ներկայացրել է Արցախյան հարցում Հայաստանի համար կարմիր գծերը
Թշնամին «Սմերչով» հրթիռակոծել է Մարտունու Կարմիր Շուկա համայնքը. խաղաղ բնակիչ է զոհվել
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ստանիսլավ Զաս, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ