21:10 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
387 0 0

Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ը համոզում է Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմ հաստատել, որն արդեն ընդունել է այդ առաջարկը, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը CBS-ին տված հարցազրույցում։

«Շաբաթվա վերջին օրերին մենք զբաղված ենք նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին պայմանավորվենք։ Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք մղում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրան (հրադադարի հաստատման ռեժիմն ընդունել)»,-նշել է Օ'Բրայենը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Ըստ թեմայի

Ինչպես ԱՄՆ-ն կարող է ազդել արցախյան պատերազմի վրա․ ռուս պատգամավորների պատասխանները
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ