ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը շարունակում է Ղարաբաղի թեմայով խորհրդակցություններ անցկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ։
«Հայաստանը ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ առանձին սերտ խորհրդակցություններ է անցկացնում և իր դաշնակիցներին տեղեկացնում իրավիճակի մասին», - ասել է նախարարը՝ պատասխանելով այս փուլում ՀԱՊԿ-ին ներգրավելու անհրաժեշտությանը վերաբերող հարցին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին