00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պահանջում ենք Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը»․ 17 կուսակցության հայտարարությունը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян
Премьер-министр Никол Пашинян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի և նրա հրաժարականի պահանջի տակ 17 կուսակցություն է ստորագրել։ Նրանք բացատրել են, թե ինչու են նման պահանջ ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. 17 կուսակցություն հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարություն հրաժարականը։

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

«Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք   մնացել են անպատասխան և չիրագործված:  Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին»,- նշված է հայտարարության մեջ:

Քաղաքական ուժերի կարծիքով՝ այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը:

«Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից»,- նշել են նրանք:

Կուսակցություննը կարծում են, որ անդառնալի կորուստները կանխելու համար գործող իշխանությունը պետք է հեռանա։

«Պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը,.  իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը»,- շեշտել են նրանք:

Հայտարարության վերջում նշվում է, որ իրենց պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով և այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:

Հայտարարության տակ ստորագրել են․

  1. «Ազատություն» կուսակցություն,
  2. «Ազգային անվտանգություն» կուսակցություն,
  3. «Ազգային օրակարգ» կուսակցություն,
  4. «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն,
  5. «Ազգային համաձայնություն» կուսակցություն,
  6. «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն,
  7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
  8. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,
  9. «Երկիր Ծիրանի» կուսակցություն,
  10. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն,
  11. «Համերաշխություն» կուսակցություն,
  12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն,
  13. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն,
  14. «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն,
  15. «Հայրենիք» կուսակցություն,
  16. «Մեկ Հայաստան» կուսակցություն,
  17. «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0