00:28 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (631)
276 0 0

«Իմ քայլի» որևէ պատգամավոր չի եկել Ազգային ժողով, չնայած այն հանգամանքին, որ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց է սկսվել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պատգամավորները ներկայանան Ազգային ժողով։ ԱԺ մոտ, դիմելով հավաքվածներին, ասաց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես մասնակցում էր հանրահավաքին, ավելի վաղ հայտնել էր, որ ԲՀԿ–ն սկսում է արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց։

«Մեր պահանջն է, որ նախ պատգամավորները ԱԺ գան, որից հետո էլ արտահերթ նիստ անեն։ 1.5 ժամ է` այստեղ ենք, սակայն «Իմ քայլի» որևէ պատգամավոր էլ չի եկել ԱԺ»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց նաև, որ ոստիկաններն էլ պետք է թույլատրեն հանրահավաքի մասնակիցներին ներս մտնել ԱԺ բակ։ Ոստիկանները, սակայն, կանգնած են ԱԺ շենքի բակ տանող դարպասների մոտ։

ՀՅԴ–ական Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ժամանակ են դնում` մինչև կեսգիշեր` ժամը 24։00-ն, ԱԺ պատգամավորները թող ներկայանան ԱԺ կամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
Սաղաթելյանն ասաց, որ ժամը 12։30-ին ասուլիսով հանդես կգան։

Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ ոչ ոք իրավունք չունի իրենց փոխարեն որոշում կայացնել։

«Նիկոլ, դու դավաճան ես, մենք քեզ չենք ներելու։ Արցախից մենք ենք եկել, իրենք են հայրենիքը ծախում։ Ազգ, ոտքի»,–ասաց Գևորգյանը։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանն էլ ասաց, որ «Իմ քայլի» պատգամավորներն այցելում էին Արցախ ու ասում, որ կիսում են որդիներ կորցրած մայրերի վիշտը։ Հակոբյանը հարց հղեց, թե ո՞ւր են հիմա այդ պատգամավորները, ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս, որ որդեկորույս մայրերը գոնե այցելեն իրենց զավակների շիրիմներին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (631)

Ըստ թեմայի

«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան
Արցախի շուրջ իրավիճակը կարելի էր շտկել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա․ Արթուր Վանեցյան
Բողոքի երթի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. նրանց թվում նաև հոգևորականներ կան

Գլխավոր թեմաներ