14:57 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)
693 0 0

Ռուստամյանը նշեց, որ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը միշտ կողմ են եղել, որ նրա ուղղակի մասնակցությամբ անվտանգությունը կարողանանք ապահովել, բայց լուծումը պետք է լինի փաթեթի մեջ։ Դա ենթադրում է, որ այդ ամեն ինչը կատարելով` մենք ստանանք այն կարգավիճակը, որի ձգտել ենք։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Մատենադարանի մոտ քիչ առաջ մեկնարկած 17 կուսակցությունների հանրահավաք–երթից առաջ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց  խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում կարողանան լինի լավագույնս պաշտպանել մեր ազգային շահերը։

«Բայց դա հնարավոր չէ կատարել մի մարդու միջոցով, որն այդ շահերը ոտնահարել է»,–ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ պատմական մեծ հարված ենք ստացել ու դեռ տաք ենք, չենք զգում հետևանքները` ինչպիսին են լինելու։ Մեր պետական և ազգային ողնաշարին մեծ հարված է հասցվել։ «Առաջնահերթ խնդիրն այս իրականության մեջ` բերել մի ներկայացուցիչ, որը կարողանա իր հնարավորություններն առավելագույնն օգտագործելով մի բան անել»,–ասաց նա։ Հարցին, թե ով կարող է փոխարինել, Ռուստամյանը արձագանքեց` հայ ժողովրդի արգանդը չի չորացել, այդ անունները կգտնվեն։

«Այնքան կարևոր է այս խնդրի լուծումը, որ բոլորը պետք է իրենց ամբիցիանները մի կողմ դնեն և համաձայնեն մի անձի շուրջ, որը կարող է համախմբել մեր ազգը։ Մի վայրկյան չեմ կասկածում, որ կարող ենք գտնել այդ մարդուն, այդ անձը կամիկաձեի պես գալու է ու էս ամբողջ բեռը վերցնի իր վրա։ Սա շատ բարդ է գործ է»,–նշեց նա։

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարման մասին հարցին` Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք միշտ էլ ջատագով են եղել Ռուսաստանի հետ հարաբերություններին, համարել են, որ Ռուսաստանի հետ է պետք մեր ազգային պետական շահերը պաշտպանել և հիմա էլ դա պնդում են։ «Միջնորդական առաքելությանը միշտ էլ կողմ ենք եղել, որ Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ անվտանգությունը կարողանանք ապահովել, բայց լուծումը մենք պատկերացրել ենք փաթեթի մեջ։ Դա ենթադրում է, որ այդ ամեն ինչը կատարելով` մենք ստանանք այն կարգավիճակը, որին ձգտել ենք։

Փաթեթը ենթադրում է փոխզիջում, որ մի բան էլ դու ես ստանում։ Մենք հիմա մի բան ստանո՞ւմ ենք»,–հարց բարձրացրեց Ռուստամյանը` արձագանքելով, որ այս պայմանավորվածության մեջ միայն Ադրբեջանին բավարարող լուծում կա։

ՀՅԴ–ականը նշում է, որ այս հարցի հանգուցալուծմանը իրենք պետք է հասնեն խաղաղ, անցնցում, սահմանադրական ճանապարհով։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)

Ըստ թեմայի

Վարչապետի աշխատակազմն ամբողջ ծավալով կվերսկսի աշխատանքը
Ադրբեջանի թուրքամետ ուժերը փորձել են ձախողել Ղարաբաղի մասին համաձայնությունը
Իշխանությունը ծրագրում է ընդդիմադիր պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից. Զոհրաբյան
թեգերը:
Արմեն Ռուստամյան, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյան, հանրահավաք, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ