14:27 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)
46101

Ազգային ժողովի փոխնախագահը տեղեկացնում է, որ մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ ավարտվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Նազարյանի` Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման հետևանքով պատճառված վնասը։

«Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար»,– եզրափակել է ԱԺ փոխնախագահը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ Ցուցարարները շրջեցին խորհրդարանի շենքում, կոտրեցին դռներ, մտան պատգամավորների աշխատասենյակներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին
Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը. նա խոսեց ապագայի մասին
Փաշինյանի ծառայողական առանձնատնից օծանելիք հափշտակածներին ձերբակալել են. տեսանյութ
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ