23:45 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
13511

Կուսակցությունը կոչ է անում լինել զգոն և չտրվել սադրանքների, չվհատվել, չհիասթափվել և չհուսահատվել։ 

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. 2020 թ. նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պարտվողական և նվաստացուցիչ մի փաստաթուղթ, այդ մասին հայտարարություն է տարածել Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար մարմինը։

«Դա ոչ միայն մեծագույն հանցագործություն է հայրենիքի և ողջ հայ ազգի շահերի, իղձերի և նպատակների նկատմամբ, այլ նաև, միանշանակ, վտանգում և ոտնահարում է հայ ժողովրդի ներկա և գալիք սերունդների անկախ, անվտանգ և զարգացող երկրում ապրելու, արժանապատիվ ապագա կառուցելու բացարձակ իրավունքը։

Հայաստանի և Արցախի ամբողջական անձնատվության (կապիտուլյացիայի) մասին դատապարտելի և անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը կացությունը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացումն է»,-նշված է հայտարարության մեջ։

ՀՅԴ-ն դատապարտում է Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատվությունից խուսափելու, սեփական իշխանությունը երկարաձգելու և բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով հակաօրինական ձերբակալությունները` վստահեցնելով, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի և ցասման ալիքը։

Հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է. նախագահը հանդիպել է ՀՅԴ–ականների հետ

«Վարչապետի հրաժարականը կվկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրությունը ստորադասում է ազգային-պետական շահին։ Եթե իսկապես վարչապետը եռակողմ հայտարարությունը ստորագրել է Հայրենիքի մնացորդի փրկության նպատակով, նույն տրամաբանությամբ նա պիտի հեռանա իր պաշտոնից՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտին միավորելու ազգային ամբողջ ներուժը և դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով և սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն և չտրվել սադրանքների»,-հորդորում է ՀՅԴ Բյուրոն հավելելով, որ առնվազն ինքը՝ վարչապետը, շատ լավ գիտի Հ.Յ.Դաշնակցության անմնացորդ նվիրումը հայրենիքին։

Հայտարարության վերջում կոչ է արվում աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը` չվհատվել, չհիասթափվել և չհուսահատվել։ 

Հիշեցնենք, որ հայաստանյան 17 կուսակցություններ, այդ թվում՝ ՀՅԴ-ն, նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հանրահավաք, ապա երթ է անցկացվել նաև նոյեմբերի 12-ին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Ըստ թեմայի

Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՀ նախագահին
Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք. ՀՅԴ
Փաշինյանը հոկտեմբերի 29-ին կապիտուլյացիայի մասին էր խոսում. ՀՅԴ
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ