23:58 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
152 0 0

ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության տեքստին ծանոթ չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի բովանդակությանը նախապես տեղյակ չի եղել։

Այս մասին այսօր նա ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Լինեմ անկեղծ, տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց տեքստի բովանդակությանը տեղյակ չէի։ Կարծում եմ, որ տեղյակ չեն եղել շատ–շատերը, ինչպես ներկայացրեց վարչապետը»,– ասաց նա։

Հարցին, թե ինչու ոչ ոք տեղյակ չի եղել փաստաթղթից, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ինչուները բնականաբար կպարզաբանվեն, բայց վարչապետն ասաց, թե ինչու է այդպես եղել։ Ինչուների մեջ կա նաև այն, թե ինչ ունենք այսօր։ Այսօր պետք է առաջնորդվենք նրանով, որ Պաշտպանության բանակը ու նաև մեր զինված ուժերը, դրանք հաղորդակից համակարգեր են, պետք է իրենց մենակ չզգան»,– ասաց հանձնաժողովի նախագահը։

Անդրանիկ Քոչարյանը դեմ չէ խորհրդարանում ստեղծված իրավիճակի քննարկմանը։ Իսկ հնչող մեկնաբանություններին իշխանական ուժի ներկայացուցիչն արձագանքում է հիշեցմամբ` 94-ին ՀՀ իշխանություններին մեղադրում էին հայկական ԶՈւ–ի հաղթական առաջխաղացումը խոչընդոտելու համար։

«Բայց աշխարհի իրողությունները կապված չեն մեր քաղաքական կուսակցությունների ցանկությունների սպասարկման հետ»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

Իրար խաբելու, ցանկալին որպես իրականություն ներկայացնելու իրավունք չունենք. Սարգսյան
ԱԺ հերթական նիստերին «Իմ քայլը» ներկա է լինելու
Զինյալները չեն անհետացել Ղարաբաղյան հակամարտության գոտուց. Զախարովա
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Անդրանիկ Քոչարյան

Գլխավոր թեմաներ