13:10 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
356 0 0

«Իմ քայլից» հեռացած պատգամավոր Վարդան Աթաբեկյանի տան մոտ իմքայլական պատգամավորների հավաքվելը մյուսներին հետ չի կանգնեցնելու խմբակցությունը լքելու որոշումից։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Չնայած ճնշումներին, «Իմ քայլը» խմբակցությունից Վարդան Աթաբեկյանից բացի, կլինեն այլ հեռացողներ։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ խոստովանել են, որ օրերս խմբակցության անունից տարածված հայտարարությունից տեղյակ չեն եղել, իսկ եթե տեղեկացվել են, ապա միայն հայտարարության առաջին մասից:

«Փաստի» տեղեկություններով` սա լուրջ դժգոհություններ է առաջացրել խմբակցությունում, որի անդամների զգալի մասն առանց այդ էլ, մեղմ ասած, գոհ չէ, որ ստիպված է խուսափել հանրության մեջ դուրս գալուց, մարդկանց աչքերի մեջ նայելուց, քանզի փաստացի պատասխանատվություն ստանձնեց Փաշինյանի ստորագրածի համար:

«Այս մասին իմանալով, վերջինիս կողմից ամեն ջանք գործադրվում է, որ խմբակցությունից նոր հեռացողներ չլինեն: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, խմբակցությունից հեռացած Վարդան Աթաբեկյանի տան մոտ գիշերը իմքայլական որոշ պատգամավորների հավաքվելն առաջին հերթին մեսիջ էր մյուսներին, որ չհամարձակվեն «թռնել»»,–գրում է թերթը։

Նշվում է, որ զուգահեռ մեծ թափով միացվել է «ֆեյքերի ֆաբրիկայի» հոսքագիծը, որպեսզի անվանարկվեն նման քայլ անողները և փորձեն արդարացնել ստորագրված կապիտուլյացիոն համաձայնությունը: Սակայն, մյուս կողմից, որոշ պատգամավորների կողմից կլինեն «երդման տեքստեր», որ երբեք թիմը չեն լքի, ինչպես նաև «կոլեկտիվ դատապարտումների» տեքստեր հեռացողների հասցեին:

Սակայն, ըստ նույն աղբյուրների, կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ի վերջո որոշում կկայացնեն ու կհեռանան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին «իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` հայտնելով խմբակցությունից հեռանալու մասին։ Նրա խոսքով` ԼՂ–ին առնչվող` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության մասին իմացել է մամուլից և համակարծիք չէ թիմի դիրքորոշման հետ։

Դրանից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Աթաբեկյանի թաղամասում շարժ է նկատվում` հավաքվել են որոշ իմքայլականներ և նրա տան տեղն են ճշտում։

Սա մեր բեռն է, մենք պետք է այն ազգովի կրենք. Փաշինյան

Ըստ թեմայի

«Մենք կարող ենք այդ թուղթը պատռել և գցել մի կողմ, բայց...». Նիկոլ Փաշինյան
Ինչ կաներ Փաշինյանը, եթե այսօր ինքը լիներ ընդդիմություն
Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում
թեգերը:
Արցախ, Եռակողմ հայտարարություն, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն

Գլխավոր թեմաներ