21:14 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
38110

Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել է 5 խոսակցություն։ Դրա փոխարեն օր է եղել` Ռուսաստանի նախագահի հետ 5-6 անգամ զրուցել են հեռախոսով։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկվել։ Այսօր կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ճի՞շտ է արդյոք «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանի հաղորդման ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» և RT միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցը։

Նշենք, որ Սիմոնյանը հարց էր ուղղել Փաշինյանի, թե արդյո՞ք ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Իհարկե, ճիշտ չէր։ Այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ 5 խոսակցություն։ Երեք անգամ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ, երկու անգամ էլ` պետքարտուղար Մայք Պոմպեոյի։ Այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ ամերիկյան»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց` ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ քննարկելու հարցը կատարյալ անհեթեթություն է` այնքան բացահայտ փաստ, որ նման մանիպուլյացիաներն իրոք անհեթեթ են։

Փաշինյանը հիշեցրեց, որ ԱՄՆ–ն հանդես էր եկել հրադադարի նախաձեռնությամբ, ինչի շուրջ էլ քննարկումներ է ունեցել ամերիկյան կողմի հետ։ Փաշինյանը նշեց նաև, որ դրա փոխարեն մշտապես կապի մեջ է եղել Ռուսաստանի նախագահի հետ, և օր է եղել` 5-6 անգամ հեռախոսով զրուցել են իրար հետ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի «սեփական կետը»
Շուշին հանձնելու պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում. Փաշինյան
Անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ