20:47 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
119 0 0

Իշխող խմբակցության անդամ պատգամավորն ընդունեց, որ ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է, ու դրա յուրաքանչյուր անդամն ինքն իր համար պիտի վերլուծի, թե որքան է իր մեղքի բաժինը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Մանդատից հրաժարվելը ստեղծված իրավիճակում որևէ հարց լուծում է, թե ոչ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չգիտի։ Այս կերպ նա արձագանքեց այսօր Աժ–ում իրեն ուղղված լրագրողների հարցերին։

«Այս պահին ես գտնում եմ, որ կտրուկ որևէ քայլը կարող է տանել շատ ավելի վատ հատևանքների»,– ասաց Թունյանը` որպես նման հետևանքի օրինակ նշելով ֆինանսական համակարգի փլուզումը։

«Այդ բոլոր վտանգները ես շատ լավ գիտակցում եմ, և որևէ բան իմ որոշման վրա չի կարող ազդել։ Այսինքն` ես ո՛չ ինչ–որ բանից կառչած եմ, ո՛չ էլ ինչ–որ մեկի պահանջւով կամ խնդրանքով ինչ–որ բան պետք է անեմ»,– ասաց Թունյանը։

Պատգամավորը շեշտեց, որ ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է, ու դրա յուրաքանչյուր անդամն ինքն իր համար պիտի վերլուծի, թե որքան է իր մեղքի բաժինը։

Թունյանը համաձայնեց` երկրում անկայունություն կա, ու չբացառեց, որ ստեղծված իրավիճակի շուրջ առաջիկայում ԱԺ–ի դահլիճում քննարկում կկազմակերպվի` խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Ատելության խոսքը պետք է բացառել. Փաշինյանը պնդում է, որ իր գրառման մեջ բռնության կոչ չկա
Ե՞րբ արձակուրդ կտան պատերազմին մասնակցած զինծառայողներին. ՊՆ–ն պատասխանում է ծնողներին
Փաշինյանն ակնկալում է, որ ընդդիմությունն էլ բռնությունը բացառելու հայտարարություն կանի
թեգերը:
Ճգնաժամ, ԱԺ, Բաբկեն Թունյան, ընդդիմություն, Իշխանություն, «Իմ քայլը» խմբակցություն

Գլխավոր թեմաներ