19:58 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (557)
184 0 0

ԲՀԿ–ն հայտարարությամբ է հանդես եկել անդրադառնալով վարչապետի` խորհրդարանական ուժերի հետ հանդիպման առաջարկին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի:

«Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԺ–ում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին»,–նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

ԲՀԿ–ն հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Սակայն Փաշինյանը, ըստ ԲՀԿ–ի, բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկները մերժել է:

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (557)

Ըստ թեմայի

Պետք է պատասխանատվություն կրեն բոլոր իրավասու պաշտոնյաները. Գերագույն հոգևոր խորհուրդ
Պատերազմի ընթացքում զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ
«50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ է լինելու». անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ–ի մոտ են
թեգերը:
Հրաժարական, Արցախյան պատերազմ, Արցախ, Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ