13:43 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում վարչապետի հետ հանդիպմանը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումը։
Նիստին մասնակցում է 67 պատգամավոր։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները դահլիճում ներկա չեն։

Վարչապետ Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության 31 պատգամավոր։

Նշենք, որ մինչ նիստի մեկնարկը դահլիճի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով պատգամավորները չէին կարողանում գրանցվել։

Ինչպես հայտարարեց Ալեն Սիմոնյանը` պատճառը հոկտեմբերի 10-11–ին խորհրդարանում տեղի ունեցած ավերածություններն էին։

«Հասկանալի պատճառով համակարգը չի աշխատում։ Էկրանները ևս չեն միանում»,– ասաց նա։

Այդուհանդերձ, ԱԺ տեխնիկական բաժնի աշխատակիցներին հաջողվեց վերացնել տեխնիկական խնդիրները և նիստը մեկնարկեց։

«Մեկը՝ 89 դավաճաններից». Ազատության հրապարակում ԱԺ պատգամավորների նկարներ են պարզել

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ վարչապետի հետ հանդիպումը կարող է կայանալ բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի:

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանին ուզում են զրկել պատգամավորական մանդատից
Միֆ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այն չէին, դրա համար էլ այսպես ստացվեց. վարչապետ
ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ