00:23 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (389)
544 0 0

ԱԺ–ում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարում ԼՂ կարգավիճակից ու Շուշիից։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարում ԼՂ կարգավիճակից ու Շուշիից` հավելելով, որ այդ եզրակացությանն է հանգել վերջին 2 տարվա ընթացքում բանակցային հնարավոր փաթեթներն ուսումնասիրելով, որոնցից ոչ մեկը, նրա խոսքով, այդպես էլ չի իրականացվել։

Փաշինյանը հայտարարել է, որ ողջունում է ընդդիմության առաջարկը` 2020թ–ի Արցախյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին` հավելելով, որ թաքցնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (389)

Ըստ թեմայի

Միֆ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այն չէին, դրա համար էլ այսպես ստացվեց. վարչապետ
Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված բնակավայրերի բնակիչներն ունեն վերադարձի իրավունք
Ամենալուրջ խնդիրը կապված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, բանակցություն, Շուշի

Գլխավոր թեմաներ