20:39 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
197 0 0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն իր մեջ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 և 226.2. հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար: Խմբակցությունը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, որպեսզի քրեական գործ հարուցվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման առնչությամբ:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ սպասում է առաջնագծի տղաներին Երևանում, որպեսզի վերջնականորեն լուծվի «պատերի տակ վնգստացողների հարցերը»։

«Սույն գրառումն իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 (բանդիտիզմ) և 226.2. (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը: Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար: Այդ պաշտոնին նրա մնալու յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»,–նշված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Փաշինյանի գրառումը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Ըստ թեմայի

Փաշինյանը հայտնեց` երբ կբացվի Լաչինի միջանցքը
«Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին լալահառաչ ճառեր են ասում». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել Զոհրաբ Մնացականյանին
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ