21:58 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1120)
825 0 0

ՀՀ վարչապետն իր որոշման մասին հայտնեց Ազգային ժողովում` անդրադառնալով Շուշիի թեմային։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունը, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում Շուշի քաղաքից հրաժարվելու հարց չի եղել: 

«Երբ քննարկվել են տարբերակներ, թե ինչ պայմաններով պետք է պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, ապա իքս պահից, գուցե 5-6 օրից, Շուշին որպես պատերազմի դադարեցման նախապայման հայտնվել է օրակարգում։ Եթե հնարավոր լիներ Շուշին պահել, կպահվեր։ Վերջին 30 տարում կամ 2.5 տարում եթե հնարավորություն կար լուծել ԼՂ հարցը, բա լուծեի՞ք։ Մեզ հայտնի փաստաթղթում, որը մինչ այս էլ շրջանառվում էր, եղել է, օրինակ, ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, և երբ բանակցությունների ժամանակ հարցրել ենք, թե ինչ է սա նշանակում` Շուշիի մասին են խոսել, որ այնտեղ պետք է տեղավորվեն։ Այս առիթով ասեմ, որ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,– ասաց Փաշինյանը։

Գրեթե Փաշինյանի հայտարարությանը միաժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1120)

Ըստ թեմայի

«Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին լալահառաչ ճառեր են ասում». Փաշինյան
Ինչպես կլուծվի էլեկտրականության խնդիրը Շուշիի և Սղնախի ենթակայաններից սնուցվող վայրերում
ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին
Մինասյանը հրապարակել է եռակողմ հայտարարության այն տեքստը, որից Փաշինյանը հրաժարվել է
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ