22:46 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)
292 0 0

Արսեն Կարապետյանը նշել է, որ ամենաշատն ամաչում է այն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը վայր է դնում մանդատը։ Նա Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով որոշման մասին։ Կարապետյանն, ի դեպ, այս օրերին առաջնագծում էր։

«Քանի որ շատ են հարցնում, ասեմ, որ այսօր վերադարձա ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։ Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլեւս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երևանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները»,–գրել է նա։

Կարապետյանը նաև հավելել է, որ ամենաշատն ամաչում է այն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին։

Արսեն Կարապետյանը ճարտարապետ է, d՛Արվեստանոց ստուդիայի հիմնադիրը։

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել էր Երևան քաղաքի ավագանու անդամ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր պատրաստվում է վայր դնել մանդատը

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (590)

Ըստ թեմայի

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր պատրաստվում է վայր դնել մանդատը
Գագիկ Ծառուկյանին ուզում են զրկել պատգամավորական մանդատից
թեգերը:
Արսեն Կարապետյան, մանդատ, Երևանի ավագանի

Գլխավոր թեմաներ