21:04 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
407 0 0

Արմեն Սարգսյանն ընդունել է հադրութցիներին ու զրուցել երկրում ստեղծված իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի նկատմամբ ադրբեջանա–թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց օջախներից զրկված և այժմ Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Армен Саркисян встретился с жиделями Гадрута, потерявших свое имущество в следствии военной агрессии Азербайджана (16 ноября 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
Արմեն Սարգսյանն ընդունել է այժմ Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ զինադադարի վերաբերյալ փաստաթղթի հետ որևէ կապ չի ունեցել։ Սարգսյանը նման կարծիք է հայտնել իրենց տներից զրկված և ներկայումս Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների նախագահականում ընդունելու ժամանակ: Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ ինքը զինադադարի վերաբերյալ փաստաթղթի հետ որևէ կապ չի ունեցել։

«Ինձ համար դա ցավալի է, քանի որ այսքան տարվա իմ դիվանագիտական ու բանակցային փորձը չօգտագործվեց»,–ասել է նա։

Նախագահը հավելել է, որ պետք է ամեն ինչ անենք, որ բոլորս միասին՝ Հայաստանից մինչև Արցախ, կարողանանք ընկած տեղից վեր կենալ, կանգնել, անցնել դժվար ճանապարհ՝ չդառնալու պարտված ժողովուրդ, պետություն, ազգ:

Արմեն Սարգսյան
© Photo / official site of the President of RA

«Բոլորիս մեջ ցավ կա, սակայն այն անհամեմատելի է նրա հետ, ինչ ապրում եք դուք, ձեր ընտանիքները, հարազատները։ Աշխարհում ամեն հայ մեծ բեռ ունի, բայց այդ բեռն, իհարկե, համեմատելի չէ ձերի հետ: Իրար մեղադրել, վիճել... Սա մեզ ոչ մի տեղ չի տանելու, բացի մեծ դժբախտությունից: Փորձենք ոտքի կանգնել, իրար օգնել»,–ասել է Սարգսյանը։

Հադրութցիները տեղեկացրել են, որ իրենց պահանջներն ամփոփել են 4 հիմնական կետերով. քննության առնել Հադրութի դեօկուպացիայի հարցը, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի խնդիրը և մնացած հարակից բոլոր խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, իրավական հարթություն տեղափոխել Հադրութից տեղահանվածների խնդիրը, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելու հարցը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեcին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

Գերեզմանին ծաղիկ դնելու հնարավորություն չկա․ հադրութցիները պահանջում են չզրկել իրենց տնից
Մակրոնը ՀՀ ներկայացուցչության հետ կքննարկի հայտարարությունը. Լաքոտը` հադրութցիներին
«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան
թեգերը:
Արցախ, Հադրութ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ