16:38 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
72410

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ լուրեր են տարածվում, թե Մեղրիով կառուցվող ճանապարհը լինելու է էստակադա ու դրա վրա լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ստորագրված եռակողմ հայտարարության մեջ որևէ հղում չկա Մեղրիին, Սյունիքի մարզին կամ որևէ էստակադայի, առավել ևս՝ թուրքական կամ ադրբեջանական դրոշներով: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, թե Հայաստանում արդեն լուրեր են տարածվում, որ Մեղրիով կառուցվող ճանապարհը լինելու է էստակադա ու դրա վրա լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները:

«Եվ երկրորդ՝ պատերազմի ժամանակ չի եղել որևիցե պահ, երբ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել ավելի լավ պայմաններով, և դա չի արվել: Սա նույնպես ապատեղեկատվություն է»,- ասաց Ռուբինյանը՝ այս անգամ արդեն արձագանքելով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատերազմի առաջին իսկ օրերից է առաջարկել ռազմական դիտորդներ ուղարկել Հայաստան, ԼՂ և Ադրբեջան:

Ռուբինյանն առաջարկեց ԱԺ ամբիոնից ելույթներից առաջ հիշել ՀՀ քաղաքացիներին, որոնք մեծ ցավ ունեն ու նման ելույթներ են լսում: Իշխանական պատգամավորն ընդդիմությանը մեղադրեց ցավի կապիտալիզացիայի մեջ:

Այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, բայց Ռուբինյանը շարունակեց ելույթը:

Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը

«Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու մեզանից հիասթափված մարդիկ չեն գալիս ձեր հանրահավաքներին: Որովհետև դուք չեք խոսում ապագայի մարին, չեք խոսում պրոբլեմների լուծման մասին: Մի զբաղվեք ցավի կապիտալիզացիայով»,- ասաց Ռուբինյանը:

Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով

Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը հրադադարի հաստատումից հետո այսօր առաջին անգամ հերթական քառօրյա նիստն է գումարել:

Նիստին ներկա է 81 պատգամավոր, այդ թվում նաև` ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)

Ըստ թեմայի

Ռուս ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվում են ԼՂ
Վարչապետը շարունակում է իր աշխատանքը կատարել կառավարության շենքում. խոսնակ
Շարունակեք պահպանել պետական կառույցը. Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
թեգերը:
Մեղրի, Ադրբեջան, Թուրքիա, Եռակողմ հայտարարություն, Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ

Գլխավոր թեմաներ